Արտակարգ դեպք. Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում 8-ոտանի, 2-պոչանի, 3-աչքանի գառնուկ է ծնվել. «տատմերը» շոկի մեջ է.shamshyan.com


Արտակարգ դեպք. Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում 8-ոտանի, 2-պոչանի, 3-աչքանի գառնուկ է ծնվել. «տատմերը» շոկի մեջ է.shamshyan.com
Հունիս 19 21:16 2017

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ջրառատ գյուղի բնակիչ, երկար տարիներ անասնապահությամբ զբաղվող 35-ամյա Զոհրաբ Խուդոյանը անասնագոմում ոչխարի ծնելուց հետո հայտնաբերել է, որ ծնված գառը 8- ոտանի է, 2- պոչանի, 3- աչքանի: Թե՛ Զոհրաբը, թե՛ գյուղի բնակիչները անակնկալի են եկել, քանի որ առաջին դեպքն է գյուղում, որ նման գառնուկ է ծնվում: Ճիշտ է այն արդեն սատկել է, սակայն բոլորը չեն կարողանում հասկանալ, թե ինչն է դարձել պատճառը: Գառանը ոչխարի ընդերքի միջից հանել է հարևանը՝ Խդր Կասոյանը, ով հարուստ փորձ ունի ոչխարհի ընդերքից գառներ հանելու մեջ ու նա նույնպես անակնկալի է եկել, երբ տեսել է 8-ոտանի գառնուկին: 



loading...