1$ = 0 AMD 1€ = 0 AMD

ԵԱՀԿ-ն մտադիր է վերսկսել քաղաքական երկխոսությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հունիսին այցելել են տարածաշրջան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում ապրիլի 28-ին Մոսկվայում կայացած նախարարական հանդիպումից հետո, կողմերի դիրքորոշումները, ինչպես նաև հակամարտության գոտում տիրող ընդհանուր իրավիճակը:

Հունիսի 10-ին համանախագահները Երևանում հանդիպել են Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, իսկ հունիսի 19-ին Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Երկու մայրաքաղաքներում էլ նրանք խորհրդակցություններ են անցկացրել արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների հետ: Հունիսի 12-ին համանախագահները մեկնել են Լեռնային Ղարաբաղ՝ հանդիպելու դե ֆակտո իշխանությունների հետ և այցելել են Լեռնային Ղարաբաղի հարակից մի շարք շրջաններ, այդ թվում՝ Զանգելան, Կուբաթլու, Լաչին և Քարվաճառ: Բաքվում նրանք նաև հանդիպել են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հետ:

Բաքվի հանդիպումների ժամանակ, համանախագահները հայտնել են իրենց խորը մտահոգությունը շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերի առնչությամբ, որոնք մարդկային կորուստների պատճառ են հանդիսացել իրենց՝ Ադրբեջան կատարելիք այցի նախօրեին: Նրանք կոչ են արել Ադրբեջանի ղեկավարությանը խուսափելու հետագա լարումից: Համանախագահները նույն ուղերձն են հղել նաեւ Հայաստանի ղեկավարներին և Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանություններին: Նրանք խրախուսում են կողմերին՝ ձեռնարկել միջոցներ, որոնք կնվազեցնեն լարվածությունը շփման գծում և հայ-ադրբեջանական միջազգային սահմանին:

« Եվ Բաքվում եւ Երեւանում, համանախագահները կողմերին կոչ են արել վերսկսել էական բանակցությունները՝ հիմնված վստահության և քաղաքական կամքի վրա: Նրանք ընդգծել են, որ դա միակ ճանապարհն է կայուն խաղաղություն բերելու տարածաշրջանի ժողովուրդներին, ովքեր ակնկալում են և արժանի են առաջընթացի և հակամարտության կարգավորման: Նախագահներն հայտնել են իրենց մտադրությունը վերսկսելու քաղաքական երկխոսությունը՝ փորձելով գտնել փոխզիջումային լուծում ամենավիճահարույց հարցերի շուրջ»,- ասվում է ասվում է ԵԱՀԿ տարածած հաղորդագրության մեջ:

Նրանք նաև նախատեսում են առաջիկայում հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ քննարկելու առաջիկա աշխատանքի ձևաչափը:

loading...
Հունիսի 27-ի աստղագուշակ Համացանցում հայտնվել են նոր iPhone 8-ի հնարավ... Խմեք այս հեղուկը 1 շաբաթ և կնիհարեք 2-3 կիլոգ... Գիտնականները նշել են բեղմնավորման համար լավագ... Քացախը՝ ցելյուլիտի դեմ Սիրուշոյի ու Լևոն Քոչարյանի սիրառատ լուսանկար... Ջուրը նիհարելու լավագույն միջոցն է Կնոջ ամենասեքսուալ հասակն ու քաշը Samsung-ը վարդագույն Galaxy S8 Plus է թողարկե... Հայազգի Դեն Բիլզերյանը նոր լուսանկար է հրապար... Ձվով ու քացախի էսենցիայով եղունգների սունկը բ... ԱՄՆ Յուտա նահանգում անտառային հրդեհների հետևա... Լաս Վեգասում ներկայացվել է նոր BMW 740e մոդել... 7 նշան,որ Ձեր ամուսինը երջանիկ է Ձեզ հետ Փարիզի, Լիոնի և Նյու Յորքի թուրքերն աջակցությ... Ստավրոպոլում փոքր շարժիչով ինքնաթիռ է կործանվ... Տղամարդու բնավորություն. ինչի՞ց է այն կախված ... Պամելա Անդերսոնի նմանակը անսպասելիորեն մերկաց... Չինաստանում անց է կացվել ամենամյա «Միսս հետու... 5 բնական միջոց՝ բերանի շուրջ առաջացած կնճիռնե... Իռլանդիայում քամին եղանակի տեսության ժամանակ ... Պարզվում է՝ այս «տհաճ» սովորությունը շատ օգտա... Ուշադրություն. հանրապետությունում սպասվում է ... Աթլետիկոն կարող է պայմանագիր կնքել Իբրահիմովի... Մեր նախորդ կյանքերը՝ ըստ ծննդյան տարեթվի