1$ = 0 AMD 1€ = 0 AMD

«Երկիր Ծիրանի»-ին «դավաճանած» ավագանու անդամները հանդես են եկել հայտարարությամբ

Հաշվի առնելով «Երկիր Ծիրանի» կուսակցության 18․06․2017թ․ տարածած հայտարարությունը, հարկ ենք համարում արձագանքել և պարզաբանել հայտարարության մեջ առաջ քաշված մեղադրանքները։ Ինչ-ինչ պատճառներով, այն հանգամանքը, որ մենք կողմնակից ենք կուսակցության Երևանի ծրագիրը իրագործել սառը դատողությամբ և ոչ թե էմոցիոնալ երանգներ հաղորդելով գործընթացներին, ինչպես նաև բոլոր գործողությունները կատարել օրենքի շրջանակներում և անկախ ամեն ինչից պահպանել պրոֆեսիոնալիզմ և հարգալից վերաբերմունք, կուսակցության կողմից գնահատվել է, որպես կուսակցության գծից շեղում, պարտականությունների չկատարում և թիմային աշխատանքի խաթարում։

Հայաստանի անկախության մոտ երեք տասնամյակների ընթացքում, մենք բազմաթիվ անգամ ականատես ենք եղել, երբ կարևորագույն հարցերին տրվում էին ուռճացված էմոցիոնալ երանգներ, սակայն հարցը հիմովին լուծում չէր ստանում, ինչը շարունակական հիասթափության ալիք էր բարձրացնում մեր քաղաքացիների մոտ, դրանով իսկ սերմանելով անվստահություն և անտարբերություն առողջ քաղաքական պայքարի հանդեպ։ Մեր համոզմամբ, այսպիսի մոտեցումը անուղղակիորեն աջակցում է գործող իշխանությանը և խոչնդոտում է առողջ ժողովրդավարության զարգացմանը մեր հայրենիքում։

Ինչպես բազմաթիվ անգամներ նշվել էր քարոզարշավի ընթացքում, Երևանի ավագանու անդամ լինելով, մեր աշխատանքը պետք է լինի ոչ միայն բարձրաձայնելը Երևանցիների խնդիրների մասին, այլ նաև լինել կառուցողական, հանդես գալ առարկայական առաջարկներով և անել մեր լիազորություններից բխող ամեն ինչ, որպեսզի այդ խնդիրները լուծվեն։

Մեր կողմից ծրագրած անելիքների վերաբերյալ մենք ելույթ կունենանք մամլո ասուլիսին ուրբաթ, հունիսի 23-ին Հայացք ակումբում։

Երևանի ավագանու անդամներ․

Հայկ Պետրոսյան

Մնացական Պարակշիեվ

«19» Հունիսի 2017թ․

loading...
Լրահոս
«Խնամված կինը հաղթում է միշտ». Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում Երևանում Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից ջրասուզակները դի են դուրս բերել Յուրաքանչյուր հինգշաբթի մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են բնակիչների ընդունելություններ Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mitsubishi-ն և УАЗ Патриот-ը. կա վիրավոր Լսումներ ԱԺ-ում (տեսանյութ, ուղիղ) Վարչապետը ծանոթացել է «Թվային Հայաստան» հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքներին «Արթիկ» ՔԿՀ-ում քաղաքացուն խուզարկել են եւ թմրամիջոցներ հայտնաբերել ծխախոտի տուփում Լրագրողների ներկայությունը ավագանու նիստերի դահլիճում նիստերի հրապարակայնության գլխավոր երաշխիքն է․ ԵԼՔ Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Ողբերգական դեպք Դադիվանքում. հրդեհի հետեւանքով 7 ամսական զույգ երեխա է մահացել Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ յոթ մարզերում Փլուզում Գյումրիում․ 11 հոգի տարհանվել է Գայ գյուղում տան հրդեհից հետո հայտնաբերել են բնակչի դին Փետրվարի 23-ի աստղագուշակ Յոդի ընդամենը 1 կաթիլը կարող է վերափոխել ձեր մաշկը Սխտորը դրեք բերանում և թողեք 30 րոպե. արդյունքն անհավանական է Փետրվարին ծնվածները ռոմանտիկ են, նրանց հետ շփվելիս պետք է ունենալ լուրջ համբերություն Ինչու չի կարելի քնել փորի վրա պառկած Արսենալ-Էստերսունդ. ուղիղ հեռարձակում Հարսանիքը չկայացավ... Սկանդալային զույգը բաժանվեց Ինչպես շատ կարճ ժամանակահատվածում ազատվել ավելորդ կիլոգրամներից Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչումը Մեկնարկել է «Դեպի Եվրատեսիլ» 2-րդ կիսաեզրափակիչ համերգը. Ուղիղ 7 բացառիկ միջոց` երիտասարդ և սեքսուալ լինելու համար