Սամվել Կարապետյանին պատկանող զբոսանավերը՝ թուրքական նավահանգստում


Սամվել Կարապետյանին պատկանող զբոսանավերը՝ թուրքական նավահանգստում
Հունիս 19 19:00 2017

Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող գերլյուքս զբոսանավերը վառելիքի լիցքավորման համար կանգառ են կատարել թուրքական Բոդրումի նավահանգստում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ensonhaber.com» լրատվական կայքը՝ փոխանցում է ermenihaber.am-ը։

Գերլյուքս զբոսանավին ուղեկցել են արագընթաց մոտորանավակներ իր տախտակամածին ուղղաթիռ կրող 67 մետր երկարությամբ «Garçon» («Գարսոն») զբոսանավը:

Զբոսանավերի լիցքավորման համար 9 լցանավով վառելիք է մատակարարվել: Լիցքավորման գործընթացը տևել է մի քանի ժամ: Թուրքական թերթի հավաստմամբ՝ յուրաքանչյուր զբոսանավին շուրջ 235.000 լիտր վառելիք է տրամադրվել: