1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Վարչապետը ծանոթացել է Սամվել Ալեքսանյանի ընկերության ներդրումային նոր ծրագրերին (լուսանկար)

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերության մանկական հագուստի նորաբաց արտադրամաս: Կառավարության ղեկավարը շրջել է արտադրամասով, ծանոթացել արտադրական հզորություններին եւ ընկերության առաջիկա ծրագրերին: Տեղեկացվել է, որ մանկական հագուստի արտադրանքի ամբողջ խմբաքանակն արտահանվում է Ռուսաստան՝ հայտնի «Детский Мир» խանութների ցանցի պատվերով: 2017 թվականի հունվարից բացված արտադրամասում աշխատում է 350 մարդ: «Ալեքս տեքստիլ»-ը նախատեսում է առաջիկա մեկ տարվա ընթացքում հիմնել հինգ նոր արտադրամաս՝ ստեղծելով 7 հազար 5 հարյուր նոր աշխատատեղ:

Այնուհետեւ վարչապետը եղել է տեքստիլի արտադրությամբ զբաղվող «Հելլո» ընկերությունում, որն արտադրում է «Հելլո բժշկական», «Յու ընդ Մի» եւ «Արտսոքս» ապրանքանիշի տրիկոտաժե ապրանքներ: Ընկերության արտադրանքի մի մասն իրացվում է ներքին շուկայում, իսկ մնացածն արտահանվում Վրաստան, Ռուսաստան եւ Մեծ Բրիտանիա: Ընկերությունում աշխատում է 100 մարդ: «Հելլո»-ն նախատեսում է նոր ներդրումների արդյունքում աշխատատեղերի թիվն առաջիկա տարվա ընթացքում կրկնապատկել:

Վարչապետը կարեւորել է Հայաստանում տեքստիլի արտադրության զարգացումն ու ընդլայնումը եւ նշել, որ դրա համար առկա է մեծ ներուժ: Կարեն Կարապետյանն ընկերությունների ղեկավարների հետ քննարկել է առաջիկա ներդրումային ծրագրերին, արտադրությունների ընդլայնմանը եւ կառավարության աջակցության մեխանիզմներին վերաբերող մի շարք հարցեր:

 

loading...
Լրահոս
Աճուրդում վաճառվել է Թրամփի հեղինակած երկրորդ նկարը Շուրթերի խնամքը․ ինչպե՞ս ճիշտ խնամել եւ խուսափել ճաքերից Երբ ներշնչում է մայր բնությունը․ նորաձեւության եւ բնության միաձուլումը (ֆոտոշարք) Հին ու բարի ոճով․ Սառա Ջեսիկա Փարքերը՝ Oscar de la Renta-ի զգեստով (լուսանկարներ) Առանց տեղումների եղանակ է սպասվում Տեսախցիկը ֆիքսել է Արարատի մարզի Նիզամի գյուղում մթերային խանութից գողություն կատարողին (տեսանյութ) Քիմ Քարդաշյանի մեքենաները թալանել են, փորձել են ներխուժել նրա տուն (լուսանկարներ) Էրդողանի ղեկավարած Թուրքիան Եվրամիությունում տեղ չունի Կինը հանձնեց Արցախյան պատերազմի մասնակից հանգուցյալ ամուսնուն պատկանող զինամթերքը Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին Դատավորի եղբորորդին դատապարտվեց ազատազրկման Նշվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու կազմավորման 25-րդ տարեդարձը Արմենչիկի գեղեցիկ ընտանիքը (լուսանկարներ) Պատահարից 4 օր անց «ՎԱԶ-2106»-ի վարորդը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է Շաբաթօրյակի ընթացքում մայրաքաղաքում հավաքվել և աղբավայր է տեղափոխվել շուրջ 335 տոննա աղբ Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կայանալիք խոշոր միջոցառումների վերաբերյալ Արցախում ժամկետային զինծառայողը սպանության զոհ է դարձել. ձերբակալվել է կրտսեր սերժանտ Հայ մասնակիցը շարունակում է իր հիանալի ելույթները ռուսական «Голос»-ում (տեսանյութ) Ադրբեջանը շփման գծում մեկ շաբաթում արձակել է 2300 կրակոց Ուշադրություն. տեսագրությունում պատկերված անձը կասկածվում է կողոպուտ կատարելու մեջ Հյուրանոցի ադմինիստրատորները մարմնավաճառներին կացարան են տրամադրել ու յուրաքանչյուր հաճախորդից միջնորդավճար ստացել Ավտովթար Վեդիում․ ուղեւորը մահացել է Մոսկվայում հայերն ու տաջիկները ծեծել են իրար Լայնածավալ սանմաքրման աշխատանքներ` Հրազդանի կիրճում, Հաղթանակ և Նոր Արաբկիր զբոսայգիներում Կորել է քաղաքացի