Երևանում Tesla-ի լիցքավորման կայան է տեղադրվել


Երևանում Tesla-ի լիցքավորման կայան է տեղադրվել
Հունիս 19 17:41 2017

Երևանում Tesla-ի լիցքավորման կայան է տեղադրվել: Այն գտնվում է Հանրապետության փողոցի վրա՝ «Կովկաս» պանդոկի մոտ:

Ամերիկյան Tesla ընկերությունը, որն արտադրում է էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ, անվճար լիցքավորման կայաններ է ստեղծել (Tesla Supercharger)։ Դրանք նախատեսված են Tesla ընկերության էլեկտրամեքենաների համար:

Հայաստանում Tesla պաշտոնական ներկայացուցչություն չկա: ՀՀ-ում էլեկտրական շարժիչով ընդամենը մի քանի ավտոմեքենա կա:

Մեքենան ամբողջությամբ լիցքավորելու համար պետք է մոտ 75 րոպե։

Մինչև 2017 թվականի օգոստոսի 31-ը ԵՏՄ անդամ երկրներ՝ Հայաստան, Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս և Ղրղզստան ներմուծվող մարդատար էլեկտրական մեքենաները կազատվեն մաքսային վճարներից: