1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Արցախից Երևան է տեղափոխվել ևս մեկ վիրավոր զինծառայող. նրա կյանքին վտանգ է սպառնում

Այսօր՝ հունիսի 19-ին, Ստեփանակերտից Երեւան ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել հունիսի 17-ին Արցախում գլխի հրազենային թափանցող վիրավորում ստացած եւս մեկ զինծառայող՝1997 թ-ին ծնված, ժամկետային Յուրի Զաքարյանը: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, զինվորական հոսպիտալում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինհոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գայանե Հովհաննիսյանը:

«Վիճակը ծայրահեղ ծանր է, գիտակցությունը բացակայում է, արհեստական շնչառության ապարատին է միացված: Հեմոդինամիկան կայուն է: Երեւանում հետազոտությունից հետո այս պահին վիրահատության խնդիր չկա»,-ասաց նա՝ հավելելով, որ նրան Ստեփանակերտի հիվանդանոցում վիրահատել են՝ հետատոման են հեռացրել:

Գայանե Հովհաննիսյանը նշել է, որ նա ականապայթյունային վիրավորում է ստացել:

Ճշտող հարցին՝ արդյոք զինծառայողի կյանքին վտանգ է սպառնում, Գայանե Հովհաննիսյանը դրական պատասխան է տվել։

Գայանե Հովհաննիսյանը հիշեցրել է, որ եւս երկու վիրավոր զինծառայողներ Արցախից Երեւան էին տեղափոխվել հունիսի 17-ին: Նա մանրամասնել է, որ 2-ի վիճակը կայուն է, գտնվում են հսկողության ներքո:

«1997թ.-ին ծնված Արմեն Վարդանյանը ականի պայթյունից գլխի շրջանում է վիրավորում ստացել: Գիտակցությունը տեղն է, նա գիտակցություն է ունեցել նաեւ տեղափոխման օրը, ինքնուրույն շնչում է, կոնտակտի մեջ է մտնում: Այս պահին վիրահատության կարիք չկա։ Նույն օրը մեկ այլ զինծառայող՝ աչքի շրջանում վիրավորում ստացած, Մալայան կենտրոնում վիրահատության էր ենթարկվել»,-ընդգծել է նա:

Գայանե Հովհաննիսյանը նշեց, որ վիրավորներից երկուսի Ստեփանակերտում են վիրահատել, Երեւանում վիրահատելու կարիքը չի եղել՝ հավելելով, որ այլ վիրավորներ չկան:

loading...
Լրահոս
Ձեր կոշիկն ու Ձեր բնավորությունը Երևանում կայացել է Միսս ԱՊՀ 2017թ. գեղեցկության մրցույթը Այս հրաշագործ բաղադրիչը կարող է մեծացնել կուրծքը մի քանի օրում Եկատերինբուրգ-2017-ում ԿԿԱՖ մարզիկ Արթուր Առուշանյանը դարձել է KWU վարկածով աշխարհի կրկնակի չեմպիոն Իջևանում պայմանագրային զինծառայողը մոտոցիկլով վրաերթի է ենթարկել 51-ամյա հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է Բանանի կեղևը թրջեք ջրով. ահա՝ ինչու Մխիթարյանը ցանկանում է Մոուրինյուի հետ քննարկել իր ապագան Բնական 4 միջոց՝ մաշկի ավելորդ մսագնդերի դեմ Արցախի Հանրապետությունում ավտովթարի է ենթարկվել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Կարեն Բեքարյանը Ինչ կկատարվի օրգանիզմում,եթե ամեն օր երիցուկի թեյ խմեք Կենդանակերպի երեք նշան, որ խենթացնում են արդեն իսկ իրենց ներկայությամբ Ինչպե՞ս ընտրել ու ճիշտ օգտագործել շրթներկը Ինչպես ազատվել հետծննդաբերական քաշից կամ ավելի չգիրանալ. կարևոր խորհուրդներ «Պլյուս սայզ» աղջիկը գովազդում է սպորտային հագուստ և չի պատրաստվում նիհարել Զուգարանակոնքը մաքրելու լավագույն միջոցը. Պատրաստեք ինքներդ Աշխարհի բնակչության 50%-ն իր կյանքում երբեք իրական ձյուն չի տեսել Լիլիթ Հովհաննիսյանն անկեղծացել է, թե ինչ էր զգում Ղազախստանում ելութից առաջ Արքայազն Հարրին ապագա թագավորին խնդրել է հարսանիքին լինել իր վարորդը 10 հզոր բառեր, որոնք փոխում են կնոջ ճակատագիրը Հայտնի է տարվա վատագույն ֆիլմը Լեոնարդո դա Վինչիի ամենաթանկ նկարը կցուցադրվի Աբու Դաբիի Լուվրում Պատմությունն անկանխատեսելի է. ամենաարտասովոր պատմական դեպքերը «Գահերի խաղի» աստղը հայտնել է՝ երբ է թողարկվելու սերիալի 8-րդ եթերաշրջանը Ինֆարկտը կասեցնող և զարկերակը մաքրող լավագույն 10 մթերքները Ampere Motors-ը 3 անիվներով էլեկտրոքար է ցուցադրել