Օդի ջերմաստիճանը հունիսի 22-ին կնվազի 3-5 աստիճանով


Օդի ջերմաստիճանը հունիսի 22-ին կնվազի 3-5 աստիճանով
Հունիս 19 17:00 2017

Հունիսի 20-ին, 23-24-ի երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում, 21-22-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 22-ին կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:

Երևան քաղաքում հունիսի 20-ին, հունիսի 23-24-ի երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է, հունիսի 21-22-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ: