Ի՞նչ նպատակներ ունի Կարեն Կարապետյանը 2017-2022թթ. ընկած ժամանակահատվածում


Ի՞նչ նպատակներ ունի Կարեն Կարապետյանը 2017-2022թթ. ընկած ժամանակահատվածում
Հունիս 19 14:52 2017

Կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի ժամանակ հավանության են տվել 2017-2022թթ ծրագիրը։ Այն արդեն հասանելի է համացանցում։ Armday.am-ը սկսել է ուսումնասիրել ծրագրի տեսլականն ու նպատակները:

Այսպիսով, եթե փորձենք ամփոփ նեկայացնել, ապա կառավարության ծրագրի տեսլականը հիմնված է հետևյալ սկզբունքի հիման վրա. 

Ծրագրում նշվում է տարածաշրջանային այն մարտահրավերների մասին, որոնց բախվում է մեր երկիրը և որոնք սպառնում են մեր անվտանգությանը: Այս համատեքստում, կառավարությունում գտնում են, որ  առանցքային է ՀՀ և ԱՀ անվտանգ զարգացման իրավաքաղաքական և ռազմական  կայուն երաշխիքների ձևավորման խնդիրը:

Կառավարությունը գտնում է, որ պետք է շարունակել զարգացնել ռազմական կարողությունները՝ ապահովելով ՀՀ զինված ուժերի մարտունակությունը, մշտապես կատարելագործումն ու համընթաց արդիականացումը, ինչպես նաև ժամանակակից սպառազինությունը:

Ինչպես նաև ՀՀ-ն պետք է բարձրակարգ դիվանագիտություն իրականացնի` զարգացնելով և ամրապնդելով  հարաբերությունները շահագրգիռ պետությունների հետ` ամրապնդելով քաղաքական և տնտեսական կապերը և ավելացնելով
դաշնակից ու գործընկեր երկրների շարքը:

Երկրի զարգացումը, ըստ կառավարության, պետք է ուղղված լինի այն մարտահրավերների հաղթահարմանը, որոնց այսօր բախվում է Հայաստանը:

Արդարադատության և վստահության մթնոլորտի բարձրացում և ամրապնդում

Դրան հասնելու համար գործադիրը նախաձեռնել է  բարեփոխումներ՝ նպատակ ունենալով զարգացնելու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու հանրային կառավարման ինստիտուտների ղեկավարման կարողություններն ու մոտեցումները և բարելավելու որակը` վերջիններս դարձնելով առավել արդյունավետ, մարդակենտրոն, թափանցիկ:

Մրցակցային միջավայր

Ըստ ծրագրի՝ ամեն ձեռնարկատեր պետք է վստահ լինի «յուրաքանչյուրը կարող է հետապնդել նույն տնտեսական նպատակը, ինչը, որ մեկ ուրիշը» սկզբունքի կիրառման, արդար և առողջ մրցակցային միջավայրի անխուսափելիության հարցում:

Դատական համակարգ

Կառավարությունը ձգտում է այն իրավիճակին, երբ իրավական վեճ ունեցող յուրաքանչյուր ոք համոզված լինի, որ ՀՀ դատական համակարգի միջոցով իրենց խնդիրներին կտրվի արդար և անաչառ լուծում։

Կոռուպցիայի դեմ պայքար

ՀՀ կառավարությունը, իր իրավասության շրջանակներում, միջոցներ կգործադրի կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի զարգացումն ու լիարժեք կիրառումն ապահովելու համար, որպեսզի ապահովվեն իշխանության՝ հասարակության հետ հետադարձ կապը և հանրության կողմից վերահսկողությունը:

Սոցիալական պաշտպանություն

Այս ոլորտում անցում կկատարվի դեպի նոր քաղաքականության, որի հիմնական նպատակը սոցիալական անարդարություն ծնող պատճառների և ոչ նպատակային օժանդակության թիրախավորումը, այնուհետև դրանց չեզոքացմանն ու կանխարգելմանը միտված ծրագրերի իրականացումն են: 

Անվճար ծառայություններ 

Այս ծառայություններ՝ այդ թվում և բժշկական օգնությունը, պետք է տրամադրվեն
միայն սոցիալական արդարության սկզբունքի հիման վրա: 

Տնտեսական աճ

Առաջիկա հինգ տարվա ընթացքում տնտեսական աճը հիմնված կլինի տնտեսության ներքին ռեսուրսների արդյունավետ և խելացի օգտագործման ու արտաքին աշխարհում մրցունակության բարձրացման վրա՝ ապահովելով արտահանման ծավալների աստիճանական ավելացումը, ինչը պետք է հանդիսանա տնտեսական աճի առանցքային շարժիչը: Մրցունակ ազգային տնտեսություն և տնտեսական աճի բարձր տեմպեր ապահովելու համար կարևոր են արտադրողականության շարունակական աճը և նոր տեխնոլոգիաների անընդհատ կիրառումը: Մրցունակ և նորարար տնտեսություն ունենալու համար կառավարությունը մշակելու և կյանքի է կոչելու Հայաստանի թվային օրակարգը, որը հիմք կհանդիսանա տնտեսության վերափոխման և կենսունակության ապահովման համար։ Թվային օրակարգը կանդրադառնա գրեթե բոլոր ոլորտներին:

Գործարար միջավայր

Կառավարությունն առաջարկում է արդիականացնել գործարար էկոհամակարգը՝ խրախուսելու նոր աշխատատեղերի ստեղծումն ու խթանելու նորարարությունների մշակումն ու ներդրումը, ինչպես նաև տնտեսությունում արտադրողականության աճի բարձրացման նպատակով լայնորեն կիրառելու նորարար տեխնոլոգիաները:

Եվ ահա կառավարությունն այս ծրագրի իրականացմամբ 2017-2022 թվականների ընթացքում նպատակադրում է՝

զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում`
համախառն ներքին արդյունքի միջին հաշվով շուրջ 5 տոկոս աճի ապահովման միջոցով

արտահանման աճի նշանակալի տեմպերի ապահովում՝ ապրանքների և ծառայություն-
ների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի

աղքատության կրճատման ապահովում՝ իջեցնելով այն 12 տոկոսային կետով

զբաղվածության աճի և արժանապատիվ աշխատանքի վարձատրության օպտիմալ
զուգակցմամբ՝ անվանական նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճի ապահովում

ռիսկերը զսպող նվազագույն աշխատավարձի և աշխատավարձի մեդիանայի
համամասնություն:

Նշենք, որ ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկման նպատակով հունիսի 21-ին` ժամը 10:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստը:



loading...