Վարչապետի խորհրդականը «խփել» է Դավիթ Հարությունյանի աղջկա բիզնեսին


Վարչապետի խորհրդականը «խփել» է Դավիթ Հարությունյանի աղջկա բիզնեսին
Հունիս 19 14:04 2017

Armday.am-ն արդեն հրապարակել էր, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ այսօր Վռամ Գյուլզադյանը նշանակվել է վերջինիս խորհրդական: 

Վռամ Գյուլզադյանի անունը հանրությանը լավ հայտնի է։ Նա  ՕԵԿ-ական պատգամավոր է եղել 1999-2007 թվականներին։ Եղել է սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, գյուղատնտեսության հարցերով զբաղվող խմբի անդամ։ Այնուհետև նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Բուսասանիտարիայի պետական տեսչության պետ, որից հետո մամուլում նրա անվան հետ կապված աղմկահարույց բացահայտումներ եղան։ Բանն այն է, որ նախկին ՕԵԿ-ականին գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության պետի պաշտոնից հեռացրեց ՕԵԿ-ական նախարար Գերասիմ Ալավերդյանը: 2010 թ. նոյեմբերի 19-ին Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհուրդը արագացված կարգով ծառայողական քննությունից հետո տվեց իր համաձայնությունը` Վռամ Գյուլզադյանին աշխատանքից ազատվելու հարցում: Նրան մեղադրեցին իր պարտականությունները պատշաճ չկատարելու մեջ: Գյուրզադյանը իր պաշտոնանկության մասին լուրերը կապեց ՕԵԿ-ակական գյուղնախարարի մանկամտության և Արթուր Բաղդասարյանի` հոգեկան խնդիրներ ունենալու և ինչ-որ պատգամավորի աղջկա բիզնեսին «խփելու» հետ:  

Իսկ աղջիկը  արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանի աղջիկն է եղել: Տեղեկությունների համաձայն  2010 թվականին Դավիթ Հարությունյանի դուստրը փոքրիկ բիզնես է ունեցել՝ Հայաստան է ներկրել թղթե բաժակներ: Այդ առարկաները ստուգվում էր բուսասանիտարիայի պետական տեսչության կողմից: Դավիթ Հարությունյանի դուստեր բիզնեսի հարցերով որոշ ժամանակ բրոքեր է զբաղվել, որից հետո անձամբ նրա դուստրն է գնացել տեսչություն եւ այլն:

Վռամ Գյուրզադյանը գյուղատնտեսության նախարարությունից հեռացվելուց հետո 2012 թվականին պայքարում էր գյուղապետ դառնալու համար: Նա թեկնածությունը առաջադրել էր Լոռու մարզի Վարդաբլուրի գյուղապետի ընտրություններում, բայց չէր հաղթել։Հիմա արդեն Գյուրզադյանը վարչապետի խորհրդականն է:

Նշենք, որ Կարեն Կարապետյանն  ունի 12 խորհրդական, որից 3-ը՝ գլխավոր, 7-ը՝ հասարակական հիմունքներով։