Երեկ «Պանորամա» հյուրանոցում հայտնաբերվել է հյուրանոցի տնօրենի դին: Այս մասին Armday.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայության բաժնից:
Ոստիկանության լրատվական ծառայությունից նշեցին, որ հունվարի 22-ին ժամըբ 8:30-ին շտապօգնության ենթակայինց հաղորդում է ստացվել, որ Պանորամա հյուրանոցում դի կա և որ մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է նույն հյուրանոցի տնօրենի դին:
Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: