Բեյոնսեն և Jay Z-ին ծնողներ են դարձել երկրորդ անգամ: Զույգն արդեն մեկ աղջիկ ուներ, իսկ այժմ Բեյոնսեն երկվորյակներ է աշխարհ բերել: ET Online-ը անվանել է նորածին երեխաների սեռերը:
Ունեցած տվյալներով՝ երաժիշտները տղա և աղջիկ են ունեցել: Պաշտոնական մեկնաբանություններ առայժմ չկան: Երգչուհին դեռ դուրս չի գրվել հիվանդանոցից: