1$ = 0 AMD 1€ = 0 AMD

ԿԱՄԱԶ-ի վարորդը գիշերը ոստիկանությունում փոխել է ցուցմունքը. մանրամասներ Տուլայում հայկական միկրոավտոբուսի վթարից

Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում հունիսի 18-ին, վթարված Երևան-Մոսկվա միկրոավտոբուսի վարորդ Կարապետ Մողրովյանի վիճակը նորմալ է:

Այս մասին Armday.am-ին հայտնեց Արսեն Չոտիկյանը, ով «Քոչար տուր» ընկերության տնօրեն Արամ Քոչարյանի քեռու տղան է, որին էլ պատկանում է վթարված մեքենան:

Արսեն Չոտիկյանը մեզ հետ զրույցում այլ մանրամասներ ևս ներկայացրեց՝ նշելով վարորդի պատմածը:

«Վարորդը պատմել է, տեղեկություն ունենք, որ իր ճանապարհով ինքը գնացել է, ԿԱՄԱԶ մակնիշի մեքենան կանգնած տեղից քաշել է միանգամից մեքենայի դեմը: Ճանապարհը եղել է վճարովի «սկառաստնոյ», վարորդը այդ պահին իրեն չի կորցրել, քանի որ ճանապարհը «սկառաստնոյ» է եղել, կողքից էլի մեքենաներ են եղել սլացող, որպեսզի հանկարծ ավելի շատ վնաս չլիներ՝ մեքենան շուռ գար, իր միակ տարբերակն է եղել միանգամից այդտեղ կանգնելը, ԿԱՄԱԶ-ին խփելը, ուրիշ տարբերակ չի ունեցել ինքը: Խփել է, միանգամից իր կողքին նստածը մահացել է»,-ասաց Արսեն Չոտիկյանը:

Նրա խոսքով վթարի հետևանքով մահացած Նասիրով Օթարը ՌԴ-ում վարորդ է աշխատում, ագզությամբ եզդի է, իրենց վարորդներից չէ, ոչ էլ Կարապետ Մողրովյանն է իրենց վարորդներից:

«Մեքենան է մերը, ինքը մի քիչ ֆինասնական խնդիրներ ունի՝չորս աչափահաս երեխա ունի էդ տղեն, երկու անգամ գնացել է էքսկուրսիա Գառնի-Գեղարդ-Սևան, մի անգամ Սոչի է գնացել, մի անգամ էլ Մոսկվա գնաց: Նորմալ տղա է, նորմալ վարորդ է, վստահելի մարդ է, շատ վատ կզգամ՝ մեքենան տվեցի, գնաց փորձանքի եկավ: Մեր պայքարն այն է, որ հանկարծ իրենց իրավապահ մարմինները չփորձեն Կարապետի վրա սաղ սարքեն փորձանքը, չնայած ունենք մենք փաստեր՝ հետևից եկող մեքենաների մեջ եղել են վիդեոռեգիստրատորներ, երկու-երեք հատ փաստ կա, որ ԿԱՄԱԶ-ը քաշել է իմ միկրոավտոբուսի դեմը, ամբողջը նկարած է՝ ով է տոռմուզ տվել, ոնց է եղել: Երբ ԳԱՅԻ-ի աշխատողները եկել են, տեղում ցուցմունք են վերցրել՝ ոնց ա եղել, ինչ ա եղել, մեքենաներն էլ իրանց վիդեոռեգիստրատորների չիպերն են տվել, վկայություն են տվել, որ մյուս ավտոբուսի վարորդը մեղավոր չի եղել, մեղավորը եղել է ԿԱՄԱԶ-ի վարորդը, ԿԱՄԱԶ-ի վարորդը ցուցմունք է տվել, որ իր կանգնած տեղից դուրս է եկել միանգամից ճանապարհից, հետո տարել են ոստիկանություն, գիշերը ոստիկանությունում գրել է, «թե չեմ հասկացել, սխալ եմ գրել, այդպես չի եղել, կանգնած եմ եղել, ինքը եկել, իմ ետևից է խփել»: Փոխել է ցուցմունքը ոստիկանությունում»,-մանրամասնեց Չոտիկյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 18-ին М-4 մայրուղու վրա, Վենևսկի շրջանի Կոնչինկա բնակավայրի մերձակայքում (Տուլայի երկրամաս) բախվել են միկրոավտոբուսը եւ ԿԱՄԱԶ մակնիշի ավտոմեքենան: Վթարի հետևանքով կա 1 զոհ, 9 վիրավոր: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

loading...
Լրահոս
Ինչպիսի անակնկալ էր պատրաստել Քիմ Քարդաշյանը ամուսնու ծննդյան օրվա համար (լուսանկարներ) Բերման էին ենթարկել գրպանահատության համար (տեսանյութ) Արմեն Սարգսյանն Ազգային ժողովում է Նորածնի մահվան դեպք է գրանցվել Նախկին քննիչը պաշտոնեական կեղծիքներ է կատարել 18-ամյա Արտակ Ներսիսյանը որոնվում է որպես անհետ կորած Պահանջում ենք բացահայտել՝ ովքեր մարտի 1-ին սպանեցին մեր երեխաներին Ռուսների առաջին ոսկին․ 15-ամյա գեղասահորդուհին հաղթեց անկրկնելի կատարումով (լուսանկարներ) Պոլսահայ մտավորականները նոր պատրիարք ընտրելու կոչ են անում Կմշակվի Ռեֆերենս լաբորատորիայի որակի ապահովման պլան Եղանակը՝ առաջիկա օրերին Սա կոչվում է պետական ահաբեկչություն. Արթուր Սաքունց Ջուր չի լինի Երևանցի 24-ամյա երիտասարդը 5 տարեկան աղջնակի հետ փակվել է զուգարանում, մերկացրել նրան ու… «Խնամված կինը հաղթում է միշտ». Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում Երևանում Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից ջրասուզակները դի են դուրս բերել Յուրաքանչյուր հինգշաբթի մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են բնակիչների ընդունելություններ Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mitsubishi-ն և УАЗ Патриот-ը. կա վիրավոր Լսումներ ԱԺ-ում (տեսանյութ, ուղիղ) Վարչապետը ծանոթացել է «Թվային Հայաստան» հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքներին «Արթիկ» ՔԿՀ-ում քաղաքացուն խուզարկել են եւ թմրամիջոցներ հայտնաբերել ծխախոտի տուփում Լրագրողների ներկայությունը ավագանու նիստերի դահլիճում նիստերի հրապարակայնության գլխավոր երաշխիքն է․ ԵԼՔ Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Ողբերգական դեպք Դադիվանքում. հրդեհի հետեւանքով 7 ամսական զույգ երեխա է մահացել