1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրին

Այսօր՝ հունիսի 19-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից հայտնում են, որ նիստում ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է ՀՀ կառավարության՝ 2017-2022 թթ. Հայաստանի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագիրը, որի առանցքը կազմում են լայնամասշտաբ բարեփոխումները:

ՀՀ փոխվարչապետը նշել է, որ ծրագիրը հենվում է ՀՀ նախագահի ուղերձի, Հայաստանի Հանրապետական Կուսակցության եւ Հայ Յեղափոխական Դաշնակցության նախընտրական ծրագրերի եւ կոալիցիոն հուշագրի սկզբունքների հիման վրա, ինչպես նաեւ լայն հասարակությունում շրջանառվող առաջադեմ գաղափարների վրա: Ծրագրի կենտրոնում ՀՀ քաղաքացին է, իսկ հաջողության գրավականը՝ ՀՀ քաղաքացիների նախաձեռնողական եւ ակտիվ մասնակցությունն առաջարկվող բարեփոխումներին:

ՀՀ կառավարության ծրագրի տեսլականը հիմնված է անվտանգ, արդար, ազատ եւ խելացի Հայաստան ունենալու սկզբունքի վրա։ Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ յուրաքանչյուր բաժնում նշված են նախորդ 9 ամսում կառավարության կողմից իրականացված ախտորոշման արդյունքում բացահայտված խնդիրները եւ դրանց առարկայական լուծումները: Դրանք միտված են թե´ շարունակելու կառավարության կողմից 9 ամսվա ընթացքում արդեն կատարված նախաձեռնությունները, թե´ երկարաժամկետ զարգացման հիմքեր են դնում՝ նախատեսելով առարկայական միջոցառումներ, որոնք մոտակա 5 տարում հստակորեն նշված ժամկետներում կառավարությունը պատրաստվում է իրականացնել:

Հստակ ամրագրված են այն առաջնահերթությունները եւ տեսլականը, որ կառավարությունն ունի արտաքին քաղաքականության եւ անվտանգության ոլորտում, այն է՝ ազատ, անկախ Հայաստանի ու Արցախի խորացող կապը եւ Հայաստանի անվտանգությունը՝ որպես տնտեսական զարգացման գրավական: Ծրագիրը բաղկացած է 4 հիմնական բաժնից՝ պետական կառավարման եւ իրավական համակարգ, արտաքին քաղաքականություն եւ պաշտպանություն, տնտեսության առաջընթաց եւ սոցիալական ոլորտ: Յուրաքանչյուր բաժնում արտացոլված է նաեւ գերատեսչությունների կողմից արդեն իսկ հստակորեն ժամկետներով ներկայացված բարեփոխումների ցանկը, որոնք երկարաժամկետ առումով զարգացում են ապահովելու ամբողջ երկրում:

«Կարծում եմ՝ կառավարության ծրագիրը բավական հավակնոտ խնդիրներ է դրել իր առջեւ: Մենք ֆիքսել ենք, թե ինչ նպատակի ենք ցանկանում հասնել եւ´ տնտեսության, եւ´ գործազրկության, եւ´ նվազագույն աշխատավարձի, եւ´ արտահանման ծավալների, ինչպես նաեւ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության առումով: Բացի այդ, ըստ ոլորտների հստակ ձեւակերպել ենք այն գործողությունները, բարեփոխումները եւ անհրաժեշտ քայլերը, որոնք պետք է անենք, որպեսզի հասնենք այդ նպատակին», - անդրադառնալով ծրագրին՝ ասել է վարչապետ Կարապետյանը:

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրին, որը կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Կառավարության ծրագիրը ԱԺ-ում կքննարկվի հունիսի 21-ին:

loading...
Լրահոս
Սեյրան Օհանյանն ասելիք ունի, սակայն լռում է․ «Ժամանակ» Կառավարության առաջարկով այսօր Ազգային ժողովը կգումարի արտահերթ նիստ. «Ժողովուրդ» Քրեական հեղինակություններ և օրենքով գողեր գալիս են Հայաստան. «Հրապարակ» Չնայած կառավարությունը մերժել է ՀՅԴ-ի առաջարկները, բայց ՀՅԴ-ականները հույսերը չեն կորցրել․ «Ժողովուրդ» Հայաստանի պետական պարտքը գնալով շատանում է. «Ժողովուրդ» Դեկտեմբերի 12-ի աստղագուշակ Պալատական դաստիարակության 5 սկզբունք, որ ակտուալ է նաև այսօր Կիվիի անհավատալի բուժիչ հատկությունները Ահա, թե ինչ կարող է պատմել ձեր ներքնազգեստը ձեր առողջության մասին Կերեք 5 ընկույզ և սպասեք 4 ժամ, տեսեք, թե ինչ տեղի կունենա Կիտրոնի կեղևը կարող է ընդմիշտ վերացնել հոդացավը. ահա, թե ինչպես Լիլիթ Հովհաննիսյանը ղազախերեն երգ է թողարկել (տեսանյութ) Տղամարդը սեքսով է զբաղվել աղջկա դիակի հետ Խորհուրդնոր՝ պարանոցի շրջանի ցավերից ազատվելու համար Ահա, թե ինչու չի կարելի անընդհատ կրծկալ կրել Կալիֆորնիայի հրդեհը դարձել է նահանգի ժամանակակից պատմության մեջ մեծությամբ 5-րդը Թրամփի սեղանին փոքրիկ կարմիր կոճակ կա. ահա թե ինչի համար է այն նախատեսված Մաքսվել. Ռեալը հրաշալի մարտահրավեր է ՊՍԺ-ի համար Դատարանը բաց է թողել Սաակաշվիլիին Կենդանակերպի նշանների 3 ամենանենգ տղամարդիկ Հնդկաստանում գնացքը ոչնչացրել է միանգամից վեց փղի Խառնեք քրքումը, իմբիրն ու կոկոսի յուղը և խմեք քնելուց առաջ. արդյունքը կզարմացնի ձեզ Պուտինը ժամանել է Էրդողանի պալատ Լևոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կարլսենին 15-րոպեանոց սուպեր դիմակ դեմքի համար. ընդամենը մի քանի րոպե` բյուրեղափայլ մաքուր մաշկ ստանալու համար