Սաղմոսավանում հաղթել է մահացած նախկին գյուղապետի ՀՀԿ-ական որդին


Սաղմոսավանում հաղթել է մահացած  նախկին գյուղապետի ՀՀԿ-ական որդին
Հունիս 19 11:30 2017

Արագածոտնի մարզի Սաղմոսոավան և Մեծամոր գյուղերում հունիսի 18-ին համայնքների ղեկավարների ընտրություններ էին:

Սաղմոսվանում արտահերթ ընտրություններ են նշանակվել նախկին գյուղապետի՝ Ներսես Ավագյանի մահվան պատճառով: Սաղմոսավանում կա գրանցված երեք թեկնածու՝ ՀՀԿ-ական Գևորգ Ավագյանը, ով նախկին գյուղապետ որդին է, անկուսակցական Պատվական Թադևոսյանը և դաշնակցական Գյուղ Ղազարյանը:

ՀՀ ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները, ըստ այդմ. Սաղմոսավանում գրանցված 173 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 127-ը:
Գևորգ Ավագյանի օգտին կա գրանցված 69 քվե, Պատվական Թադևոսյանի օգտին՝ 12, իսկ Գյուղ Ղազարյանի օգտին՝ 44: Անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ:

Իսկ ահա Մեծամորում գրանցված մեկ թեկնածու կա՝ Մաջիտ Ամոյանը, ում օգտին գրանցվել է 19 քվե:

Նշենք, որ Մեծամորում գրանցած ընդհանուր 135 ընտրողներից ընտրությանը մասնակցել են ընդամենը 24-ը: