1$ = 0 AMD 1€ = 0 AMD

ԱՆ-ն մրցույթ է հայտարարում կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ընդգրկվելու համար

ՀՀ արդարադատության նախարարությունը Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ընդգրկվելու համար մրցույթ է հայտարարել՝ նշելով, թե որ հասարակական կազմակերպությունները կարող են հայտ ներկայացնել:

Արդարադատության Նախարարության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների համար հատկացված թափուր 3 տեղերը (2-ը գործարար ոլորտի հասարակական կազմակերպություն) համալրելու նպատակով հասարակական կազմակերպությունների հայտերը կարող են ներկայացվել ՀՀ, քաղաք Երեւան, 0010, Հանրապետության հրապարակ, Վ.Սարգսյան 3/8 հասցեով կամ ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:

1. Հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 165-Ն որոշմամբ սահմանված այն հասարակական կազմակերպությունները, որոնք բավարարում են հետեւյալ պահանջները՝

1) ունեն հակակոռուպցիոն ոլորտի՝ վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա գործունեության փորձ.

2) որոնց կանոնադրությամբ ամրագրված է հակակոռուպցիոն գործունեությամբ զբաղվելը.

3) ունեն միջազգային կազմակերպությունների հետ հակակոռուպցիոն ոլորտում համագործակցության փորձ.

4) կներկայացնեն միջազգային կառույցների հետ եւ (կամ) սեփական նախաձեռնությամբ հակակոռուպցիոն ոլորտին վերաբերող առնվազն երկու իրականացված ծրագրի վերաբերյալ տեղեկատվություն.

5) կներկայացնեն միջազգային կառույցների հետ իրականացված ծրագրերի արդյունավետության վերաբերյալ գործընկեր կազմակերպության դրական եզրակացություն (գնահատական):

2. Հասարակական կազմակերպությունը հայտին կից ներկայացնում է այն փաստաթղթերը (բնօրինակ եւ պատճեն), որոնք փաստում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 165-Ն որոշման N 2 հավելվածի 7-րդ կետով ամրագրված պահանջներին (չափանիշներ) հասարակական կազմակերպության համապատասխանությունը:

3. Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով անցկացվող մրցույթի եւ ռոտացիայի կարգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի ապրիլի 18-ի 300-ն որոշմամբ սահմանված կարգով:

Հայտերն ընդունվում են ընթացիկ տարվա հունիսի 19 -ից մինչեւ հունիսի 30-ը, ներառյալ՝ աշխատանքային ժամերին:

Հայտեր ընդունելու հետ կապված պատասխանատու անձի հեռախոսահամարը եւ էլեկտրոնային փոստի հասցեն են՝ 010594022, [email protected]»:

loading...
Լրահոս
Շուրթերի խնամքը․ ինչպե՞ս ճիշտ խնամել եւ խուսափել ճաքերից Երբ ներշնչում է մայր բնությունը․ նորաձեւության եւ բնության միաձուլումը (ֆոտոշարք) Հին ու բարի ոճով․ Սառա Ջեսիկա Փարքերը՝ Oscar de la Renta-ի զգեստով (լուսանկարներ) Առանց տեղումների եղանակ է սպասվում Տեսախցիկը ֆիքսել է Արարատի մարզի Նիզամի գյուղում մթերային խանութից գողություն կատարողին (տեսանյութ) Քիմ Քարդաշյանի մեքենաները թալանել են, փորձել են ներխուժել նրա տուն (լուսանկարներ) Էրդողանի ղեկավարած Թուրքիան Եվրամիությունում տեղ չունի Կինը հանձնեց Արցախյան պատերազմի մասնակից հանգուցյալ ամուսնուն պատկանող զինամթերքը Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին Դատավորի եղբորորդին դատապարտվեց ազատազրկման Նշվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու կազմավորման 25-րդ տարեդարձը Արմենչիկի գեղեցիկ ընտանիքը (լուսանկարներ) Պատահարից 4 օր անց «ՎԱԶ-2106»-ի վարորդը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է Շաբաթօրյակի ընթացքում մայրաքաղաքում հավաքվել և աղբավայր է տեղափոխվել շուրջ 335 տոննա աղբ Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կայանալիք խոշոր միջոցառումների վերաբերյալ Արցախում ժամկետային զինծառայողը սպանության զոհ է դարձել. ձերբակալվել է կրտսեր սերժանտ Հայ մասնակիցը շարունակում է իր հիանալի ելույթները ռուսական «Голос»-ում (տեսանյութ) Ադրբեջանը շփման գծում մեկ շաբաթում արձակել է 2300 կրակոց Ուշադրություն. տեսագրությունում պատկերված անձը կասկածվում է կողոպուտ կատարելու մեջ Հյուրանոցի ադմինիստրատորները մարմնավաճառներին կացարան են տրամադրել ու յուրաքանչյուր հաճախորդից միջնորդավճար ստացել Ավտովթար Վեդիում․ ուղեւորը մահացել է Մոսկվայում հայերն ու տաջիկները ծեծել են իրար Լայնածավալ սանմաքրման աշխատանքներ` Հրազդանի կիրճում, Հաղթանակ և Նոր Արաբկիր զբոսայգիներում Կորել է քաղաքացի Վրաերթ՝ Շիրակի և Շարուրի փողոցների խաչմերուկին