Ֆրանսիայում հունիսի 18-ին տեղի է ունեցել երկրիխորհրդարանի՝ Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքում 3 հայեր ընտրվել են պատգամավոր:
Փարիզի արվարձան Սեն Կլուում հաղթանակ է տարել Ժակ Մարիլոսյանը, ով ներկայացնում է երկրի նախագահ Էմանուել Մակրոնի «Հառաջ Հանրապետություն» կուսակցությունը:
Մարիլոսյանն ստացել է 50,42 տոկոս ձայն, մինչդեռ Հանրապետականների թեկնածու Էրիկ բերդոատին ստացել է 49,58 տոկոս ձայն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Էր եւ Լուար դեպարտամենտի (Ֆրանսիայի կենտրոնական մասի հյուսիսում) առաջին օկրուգում հաղթանակ է տարել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի «Հառաջ Հանրապետություն» (La République en marche) կուսակցության ներկայացուցիչ Գիյոմ Կասբարյանը: Նա ստացել է ձայների 55 տոկոսը: Հանրապետական Ֆրանկ Մասելուսը հավաքել է ձայների 44 տոկոսը:
Բացի այդ, Ֆրանսիայի խորհրդարանական երկրորդ փուլում հաղթանակ է տարել նաեւ հայ Դանիել Կազարյանը: