1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Ռոնալդուն ցանկանում է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում հանդես է եկել 2003-2009 թվականներին՝ դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, «Ոսկե գնդակի» դափնեկիր, հաղորդում է Sky Sports-ը:

Անգլիական ակումբը եւ թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն եւս ցանկանում են պորտուգալացի ֆուտբոլիստի տեղափոխությունը: «Մանչեսթեր Յունայթեդը» սպասում է Արքայական ակումբի դիրքորոշման հստակեցմանը: Ոչ պաշտոնական տվյալներով, «Ռեալը» Ռոնալդուի համար կպահանջի 400 միլիոն եվրո, ինչը գործնականում նշանակում է թույլ չտալ ֆուտբոլիստին հեռանալ, քանի որ որեւէ ակումբ այժմ 200 միլիոն եվրոյից ավելի չի վճարի որեւէ խաղացողի համար:

Նման շռայլություն կարող են թույլ տալ մի քանի ակումբներ՝ ֆրանսիական ՊՍԺ-ն, չինական կապիտալի վերահսկողության տակ անցած «Միլանը» եւ չինական Սուպերլիգայի որոշ ներկայացուցիչներ:

Եվրոպական մամուլի որոշ մեկնաբաններ էլ կարծում են, որ այս աղմուկը «Ռեալն» ու Ռոնալդուն դիտավորյալ են նախաձեռնել, որպեսզի ճնշում գործադրեն Իսպանիայի դատախազության վրա, որը ֆուտբոլիստին մեղադրում է 2011-2014 թվականներին 14.7 միլիոն եվրո հարկ չվճարելու մեջ: Ռոնալդուն չի ցանկանում հայտնվել դատարանում:

loading...
Հունիսի 28-ի աստղագուշակ Սա իմանալուց հետո Դուք նույնպես մետաղադրամներ... Երևանում գիշերային թիթեռնիկները շեղել են մոտո... Այս դիետայի շնորհիվ 3 օրում կնիհարեք մինչև 5 ... Թեստ, որը կորոշի ձեր բնավորության ուժեղ կողմե... Շատ պարզ մեթոդ՝ սպիտակ հագուստից դեղին հետքեր... Հաջողակ կնոջ 7 ոսկե կանոն Բնավորության գծերն` ըստ ծննդյան շաբաթվա օրերի Պատմության 20 ամենատարօրինակ ու յուրահատուկ մ... Արևածագը Սատուրնի վրա. Cassini-ի լուսանկարը Ինչպե՞ս ազատել տունը տհաճ հոտերից Ֆրանսիայում ձերբակալել են «Բավարիայի» կիսապաշ... Ինչպե՞ս ազատվել դեմքի մաշկի սև կետիկներից Պեդրո Ագրամունտը միսսիոներ է, այսինքն՝ Ադրբեջ... Թուրքիան որոշել է պատ կառուցել նաև Հայաստանի ... Ոտքեր չունեցող թաիլանդուհին $29 000 ամսական ա... Մազերի ճյուղավորում. պայքար առանց մկրատի Չինաստանում տարեց կինը մետաղադրամներ է նետել ... Երբ տղամարդը վախենում է առաջին քայլն անելուց.... Իտալացին մաչետեով Տոսկանայում երեք մարդու է վ... Ալաշկերտը 1:0 հաշվով հաղթեց «Սանտա Կոլոման»-ի... Գավառում որդին մորը մեղադրել է անբարոյականութ... Ինչպե՞ս տարբերել կիրքը սիրուց Քուրդ զինյալների հետ բախման հետևանքով սպանվել... Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա...