Մորատան ամուսնացել է Վենետիկում


Մորատան ամուսնացել է Վենետիկում
Հունիս 18 23:28 2017

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան ամուսնացել է Վենետիկում:

Իսպանացին ամուսնացել է ընկերուհու, 21-ամյա իտալուհի Էլիս Կամպելոյի հետ:

«Վերջապես այդ օրը եկավ, և ամուսնանում եմ երազանքներիս կնոջ հետ: Եթե մանկության տարիներին ինձ թուղթ և գրիչ տային, վստահ եմ, որ հենց քեզ կնկարայի:

Դու լավագույն բանն ես, ինչ կա իմ կյանքում: Սիրում եմ քեզ»,- գրել է Մորատան ինստագրամի իր էջում: