Գերմանիայի օդանավակայանում 180 հոգու տարհանել են ինքնաթիռում ահաբեկչության վտանգի պատճառով


Գերմանիայի օդանավակայանում 180 հոգու տարհանել են ինքնաթիռում ահաբեկչության վտանգի պատճառով
Հունիս 18 22:50 2017

Գերմանիայի «Շտուտգարտ» օդանավակայանում ոստիկանությունն ահաբեկչական սպառնալիքի պատճառով տարհանել է Bulgaria Air ավիաընկերության ինքնաթիռի 180 ուղևորի: Այս մսին հայտնում է Корреспондент-ը` հղում անելով դաշնային ոստիկանության ներկայացուցչին:

Գերմանական լրատվամիջոցների տվյալներով` ուղևորներից մեկը սահմանապահ ծառայության աշխատակցին հայտնել է, որ մեկ այլ ուղևոր ահաբեկչություն է նախապատրաստում օդանավում: Դրանից հետո օդանավը տարհանել են և շների օգնությամբ ստուգել նրանց ուղեբեռը:

Ստուգումների արդյունքում ինքնաթիռում որևէ կասկածելի առարկա չի հայտնաբերվել: Ոստիկանությունը երկու տղամարդու է ձերբակալել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով: Դեռևս պարզ չէ` արդյոք վտանգն իրական էր, թե կեղծ:



loading...