Իրանը և Չինաստանը զորավարժություններ են անցկացնում Պարսից ծոցում


Իրանը և Չինաստանը զորավարժություններ են անցկացնում Պարսից ծոցում
Հունիս 18 22:36 2017

Իրանը և Չինաստանը կիրակի առավոտյան համատեղ զորավարժություն են սկսել Պարսից ծոցում: Այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը: Ինչպես գրում է Reuters գործակալությունը` զորավարժությունն անցկացվում է Պարսից ծոցում իրանական և ամերիկյան ուժերի միջև սրված լարվածության ֆոնին և կարող է Վաշինգտոնի համար լինել մտահոգության առարկա: Զորավարժությանը մասնակցող նավերի թվում է մեկ իրանական կործանիչ և երկու չինական կործանիչներ: Այն տեղի կունենա Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում: Զորավարժությանը մասնակցելու է Իրանի ռազմածովային ուժերի մոտ 700 ներկայացուցիչ: