Պորտուգալիայում եռօրյա սուգ է հայտարարվել անտառային հրդեհի զոհերի կապակցությամբ


Պորտուգալիայում եռօրյա սուգ է հայտարարվել անտառային հրդեհի զոհերի կապակցությամբ
Հունիս 18 22:10 2017

Պորտուգալիայի կառավարությունն ազգային սուգ է հայտարարել երկրի կենտրոնական մասում անտառային հրդեհի զոհերի կապակցությամբ։ Սուգը կտևի մինչև հունիսի 20-­ը։ Այդ մասին հայտնել է Publico թերթը։ Ավելի վաղ TACC-ը հայտնել էր, որ կա 57 զոհ, ևս 59 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում են հայուրավոր մադիկ: Հրդեհաշիջումը բարդացնում է օդի երկրում հաստատված բարձր ջերմաստիճանը և քամին։ Ոստիկանության կարծիքով՝ հրդեհի բռնկման է հանգեցրել կայծակի հարվածը։ Պորտուգալիայի իշխանությունները խոստացել են աջակցել զոհվածների և տուժածների ընտանիքներին: