Ռոնալդուն` Պորտուգալիա-Մեքսիկա խաղի լավագույն ֆուտբոլիստ


Ռոնալդուն` Պորտուգալիա-Մեքսիկա խաղի լավագույն ֆուտբոլիստ
Հունիս 18 22:02 2017

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Կոնֆեդերացիաների Գավաթի խմբային փուլի` Մեքսիկայի հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ:

«Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը ստացել է «BUD AF Man of the Match» մրցանակը:

32-ամյա պորտուգալացին գոլային փոխանցման հեղինակ է դարձել: «Կազան Արենայում» կայացած հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով: