Վթար Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին


Վթար Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին
Հունիս 18 17:42 2017

Հունիսի 17-ին, ժամը 13:39-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին՝ Եղվարդ քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում «Mitsubishi Airtrek» մակնիշի 34 MN 690 պետհամարանիշերով ավտոմեքենան (վարորդ Ս. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, այնուհետեւ շրջվել, ինչի հետեւանքով ուղեւոր՝ 1991 թ. ծնված Լ. Չ.-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել:

Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը եւ հոսանքազրկել ավտոմեքենան։