Շերը, Մադոննան, Շարլիզ Թերոնն ու այլ հայտնի կանայք՝ Թրամփի դեմ ուղղված բողոքի ակցիային (լուսանկարներ)


Շերը, Մադոննան, Շարլիզ Թերոնն ու այլ հայտնի կանայք՝ Թրամփի դեմ ուղղված բողոքի ակցիային (լուսանկարներ)
Հունվար 23 11:11 2017

Անցած հանգստյան օրերին Նյու Յորքում, Վաշինգտոնում և մի շարք այլ ամերիկյան քաղաքներում կայացել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ուղղված կանանց երթը, որին մասնակցել է մի քանի մլն մարդ՝ այդ թվում նաև համաշխարհային ճանաչում ունեցող կանայք:

Երթի մասնակիցների թվում են եղել դերասանուհիներ Սքարլեթ Յոհանսոնը, Ջուլիա Ռոբերթսը, Նատալի Պորտմանը, Շարլիզ Թերոնը, Վուփի Գոլդբերգը, Էմմա Ուոթսոնը, երգչուհիներ Քեթի Փերին, Մադոննան, Շերը, մոդել Քրիսի Թեյգենն ու այլ հայտնիներ: Այս մասին հայտնում է ԻTatler-ը:

Ի դեպ, Թերոնը մի պահ այնքան է հուզվել գործընկերուհիների ազդեցիկ ելույթներից, որ նույնիսկ արտասվել է: Մինչդեռ Մադոննայի ելույթն այնքան լի է եղել ցասումով, որ նա ոչ պատշաճ բառեր է հնչեցրել 70-ամյա նախագահի հասեցին, ինչի պատճառով CNN հեռուստաալիքը ստիպված է եղել ընդհատել եթերը:



loading...