ԵՄ-ն պատրաստվում է հրաժեշտի եվրոպական արարողություն կազմակերպել


ԵՄ-ն պատրաստվում է հրաժեշտի եվրոպական արարողություն կազմակերպել
Հունիս 18 20:05 2017

ԵՄ-ն պատրաստվում է հունիսի 16-ին վախճանված Գերմանիայի նախկին կանցլեր Հելմութ Քոլի հետ հրաժեշտի եվրոպական արարողություն կազմակերպել: Այս մասին Bild am Sonntag պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունքերը:

«Դեռեւս կենդանության օրոք Հելմութ Քոլը Եվրոպայի պատվելի քաղաքացի է համարվել`ի նշան նրա բացառիկ վաստակների», - հստակեցրել է Յունքերը:

Յունքերի խոսքով`ինքը պատրաստ է իր անձնական ներդրումն ունենալ արարողության կազմակերպման հարցում: Նշվում է, որ արարողությունը կարող է տեղի ունենալ Ստրասբուրգում:

Խոսքը յուրօրինակ միջոցառման մասին է: Նախկինում երբեք նման պաշտոնական արարողություններ Եվրամիությունը չի կազմակերպել եվրոպացի դիվանագետների մահվան կապակցությամբ:

Հիշեցնենք, որ 1982-1998 թվականներին Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցրած Հելմունթ Քոլը մահացել է հունիսի 16-ին, 87 տարեկանում: