Ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի


Ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի
Հունվար 23 11:09 2017

Լեռնային Ղարաբաղի հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված համաձայնությամբ՝ ԵԱՀԿ-ի առաքելությունը հունվարի 24-ին պլանային դիտարկում կանցկացնի Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ ԼՂՀ-ի Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից հյուսիս-արեւմուտք:

Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ԼՂՀ-ի Պաշտպանության բանակի դիրքերում դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) եւ Գենադիե Պետրիկան (Մոլդովա):

Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պատրաստակամ են նպաստել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ-ի առաքելության անդամների անվտանգությունը: