Տուլայի վթար. Հայտնի է վթարից մահացած վարորդի ինքնությունը (լուսանկարներ, տեսանյութ)


Տուլայի վթար. Հայտնի է վթարից մահացած վարորդի ինքնությունը (լուսանկարներ, տեսանյութ)
Հունիս 18 17:56 2017

Տուլայում հայկական միկրոավտոբուսի եւ ԿԱՄԱԶ բեռնատարի վթարի հետեւանքով մահացել է «Իվեկո» միկրոավտոբուսի վարորդը։

Նախնական տվյալներով, մահացել է «Քուչակ-տուր» ՍՊԸ-ին պատկանող միկրոավտոբուսի վարորդ Կարապետ Մովրոզյանը։

Տուլայի առողջապահության նախարարությունը հաղորդում է, որ վթարի հետեւանքով ինը մարդ է տուժել, որոնցից վեցը՝չափահասներ, երեքը երեխաներ են: 50-ամյա մեկ տղամարդ զոհվել է դեպքի վայրում: Բոլոր տուժածները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են:

Տուլայի երկրամասի առողջապահության նախարար Անդրեյ Տրետյակովը հայտնել է, որ երեք անձինք տեղափոխվել են Մոսկվայի մարզի բժշկական հաստատություններ: Երեք տուժածներ՝ երկու երեխա եւ մեկ կին`տարբեր աստիճանի վնասվածքներով Տուլա քաղաքի հիվանդանոցում են: Բոլորին անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվում: Տուժած երրորդ երեխայի ծնողները հրաժարվել են Տուլայի երկրամասի բժշկական հաստատություններ տեղափոխվելուց:

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին, М-4 մայրուղու վրա, Վենեւսկի շրջանի Կոնչինկա բնակավայրի մերձակայքում (Տուլայի երկրամաս) բախվել են միկրոավտոբուսը եւ ԿԱՄԱԶ մակնիշի ավտոմեքենան: