9 խորհրդական, 5 օգնական. քաղաքապետն ավելի շատ խորհրդական ունի, քան նախագահն ու վարչապետը


9 խորհրդական, 5 օգնական. քաղաքապետն ավելի շատ խորհրդական ունի, քան նախագահն ու վարչապետը
Հունիս 18 16:54 2017

Aravot.am-ը գրում է, որ դատելով Տարոն Մարգարյանի խորհրդականների ու օգնականների թվաքանակից՝ տպավորություն է, որ նա ոչ թե քաղաք է ղեկավարում, այլ մի ամբողջ պետություն:

Տարոն Մարգարյանն իր խորհրդականների և օգնականների թվով չի զիջում ՀՀ նախագահին և վարչապետին: Ինչպես նշված է հաստիքացուցակում և աշխատավարձերի դրույքաչափերի մասին ցուցակում, քաղաքապետն ունի 8 խորհրդական. նրանցից գլխավորը ստանում է 370 հազար դրամ աշխատավարձ, իսկ մյուս 7-ը՝ յուրաքանչյուրը՝ 358 հազար դրամ: Բացի այս, 8 խորհրդականներից քաղաքապետը մի հատ էլ խորհրդական-գլխավոր դիզայներ ունի՝ 358 հազար դրամ աշխատավարձով: Կարճ ասած՝ 9 խորհրդական ունի Տարոն Մարգարյանը և 5 օգնական՝ 298 հազար դրամ աշխատավարձով: Իսկ, օրինակ, երկրի նախագահի խորհրդականներն 8-ն են, օգնականները՝ 6-ը, իսկ վարչապետն ունի 5 խորհրդական, որոնք պետբյուջեից են աշխատավարձ ստանում, մյուսները հասարակական հիմունքներով են, Կարեն Կարապետյանի օգնականներն ընդամենը 5-ն են: Այս պաշտոնավարման ժամանակ քաղաքապետը կարծես թե մամուլի քարտուղար Էլ կունենա (օգնականների աշխատավարձի չափ աշխատավարձով), համենայնդեպս՝ նախորդ կառավարման վերջին շրջանում Մարգարյանը մամուլի քարտուղար չուներ, պաշտոնական կայքէջի աշխատակազմի ցանկում նման հաստիք չկա, իսկ հիմա նոր հաստիքացուցակում ավելացել է:

Քաղաքապետարանի ավագանուն ներկայացրած հաստիքացուցակով Տարոն Մարգարյանին, այսպես ասած, հասնում է 2 գործավար, յուրաքանչյուրը՝ 261 հազար դրամ աշխատավարձով: Քաղաքապետի 4 տեղակալներն էլ ամենքը մի օգնական կունենան ու պետբյուջեից կստանան 250 հազար դրամ աշխատավարձ: Քաղաքապետարանի ամբողջ աշխատակազմը, ըստ ավագանու հավանությանը ներկայացրած որոշման նախագծի, այսինքն՝ հաստիքացուցակի, 447 աշխատակցից է բաղկացած. ամենացածր աշխատավարձն, ըստ ցուցակի, 164 հազար դրամ է՝ գործավարներինը, մյուսների աշխատավարձերը 200 հազար դրամից պակաս չեն, վարչության պետերի աշխատավարձերը 346 հազար դրամ է, իսկ բաժնի պետերինը՝ 291 հազար: Քաղաքապետարանն ունի 21 վարչություն՝ իր պետերով ու տեղակալներով, բաժիններով ու այլ աշխատակիցներով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում



loading...