1$ = 0 AMD 1€ = 0 AMD

9 խորհրդական, 5 օգնական. քաղաքապետն ավելի շատ խորհրդական ունի, քան նախագահն ու վարչապետը

Aravot.am-ը գրում է, որ դատելով Տարոն Մարգարյանի խորհրդականների ու օգնականների թվաքանակից՝ տպավորություն է, որ նա ոչ թե քաղաք է ղեկավարում, այլ մի ամբողջ պետություն:

Տարոն Մարգարյանն իր խորհրդականների և օգնականների թվով չի զիջում ՀՀ նախագահին և վարչապետին: Ինչպես նշված է հաստիքացուցակում և աշխատավարձերի դրույքաչափերի մասին ցուցակում, քաղաքապետն ունի 8 խորհրդական. նրանցից գլխավորը ստանում է 370 հազար դրամ աշխատավարձ, իսկ մյուս 7-ը՝ յուրաքանչյուրը՝ 358 հազար դրամ: Բացի այս, 8 խորհրդականներից քաղաքապետը մի հատ էլ խորհրդական-գլխավոր դիզայներ ունի՝ 358 հազար դրամ աշխատավարձով: Կարճ ասած՝ 9 խորհրդական ունի Տարոն Մարգարյանը և 5 օգնական՝ 298 հազար դրամ աշխատավարձով: Իսկ, օրինակ, երկրի նախագահի խորհրդականներն 8-ն են, օգնականները՝ 6-ը, իսկ վարչապետն ունի 5 խորհրդական, որոնք պետբյուջեից են աշխատավարձ ստանում, մյուսները հասարակական հիմունքներով են, Կարեն Կարապետյանի օգնականներն ընդամենը 5-ն են: Այս պաշտոնավարման ժամանակ քաղաքապետը կարծես թե մամուլի քարտուղար Էլ կունենա (օգնականների աշխատավարձի չափ աշխատավարձով), համենայնդեպս՝ նախորդ կառավարման վերջին շրջանում Մարգարյանը մամուլի քարտուղար չուներ, պաշտոնական կայքէջի աշխատակազմի ցանկում նման հաստիք չկա, իսկ հիմա նոր հաստիքացուցակում ավելացել է:

Քաղաքապետարանի ավագանուն ներկայացրած հաստիքացուցակով Տարոն Մարգարյանին, այսպես ասած, հասնում է 2 գործավար, յուրաքանչյուրը՝ 261 հազար դրամ աշխատավարձով: Քաղաքապետի 4 տեղակալներն էլ ամենքը մի օգնական կունենան ու պետբյուջեից կստանան 250 հազար դրամ աշխատավարձ: Քաղաքապետարանի ամբողջ աշխատակազմը, ըստ ավագանու հավանությանը ներկայացրած որոշման նախագծի, այսինքն՝ հաստիքացուցակի, 447 աշխատակցից է բաղկացած. ամենացածր աշխատավարձն, ըստ ցուցակի, 164 հազար դրամ է՝ գործավարներինը, մյուսների աշխատավարձերը 200 հազար դրամից պակաս չեն, վարչության պետերի աշխատավարձերը 346 հազար դրամ է, իսկ բաժնի պետերինը՝ 291 հազար: Քաղաքապետարանն ունի 21 վարչություն՝ իր պետերով ու տեղակալներով, բաժիններով ու այլ աշխատակիցներով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

loading...
Լրահոս
Սեյրան Օհանյանն ասելիք ունի, սակայն լռում է․ «Ժամանակ» Կառավարության առաջարկով այսօր Ազգային ժողովը կգումարի արտահերթ նիստ. «Ժողովուրդ» Քրեական հեղինակություններ և օրենքով գողեր գալիս են Հայաստան. «Հրապարակ» Չնայած կառավարությունը մերժել է ՀՅԴ-ի առաջարկները, բայց ՀՅԴ-ականները հույսերը չեն կորցրել․ «Ժողովուրդ» Հայաստանի պետական պարտքը գնալով շատանում է. «Ժողովուրդ» Դեկտեմբերի 12-ի աստղագուշակ Պալատական դաստիարակության 5 սկզբունք, որ ակտուալ է նաև այսօր Կիվիի անհավատալի բուժիչ հատկությունները Ահա, թե ինչ կարող է պատմել ձեր ներքնազգեստը ձեր առողջության մասին Կերեք 5 ընկույզ և սպասեք 4 ժամ, տեսեք, թե ինչ տեղի կունենա Կիտրոնի կեղևը կարող է ընդմիշտ վերացնել հոդացավը. ահա, թե ինչպես Լիլիթ Հովհաննիսյանը ղազախերեն երգ է թողարկել (տեսանյութ) Տղամարդը սեքսով է զբաղվել աղջկա դիակի հետ Խորհուրդնոր՝ պարանոցի շրջանի ցավերից ազատվելու համար Ահա, թե ինչու չի կարելի անընդհատ կրծկալ կրել Կալիֆորնիայի հրդեհը դարձել է նահանգի ժամանակակից պատմության մեջ մեծությամբ 5-րդը Թրամփի սեղանին փոքրիկ կարմիր կոճակ կա. ահա թե ինչի համար է այն նախատեսված Մաքսվել. Ռեալը հրաշալի մարտահրավեր է ՊՍԺ-ի համար Դատարանը բաց է թողել Սաակաշվիլիին Կենդանակերպի նշանների 3 ամենանենգ տղամարդիկ Հնդկաստանում գնացքը ոչնչացրել է միանգամից վեց փղի Խառնեք քրքումը, իմբիրն ու կոկոսի յուղը և խմեք քնելուց առաջ. արդյունքը կզարմացնի ձեզ Պուտինը ժամանել է Էրդողանի պալատ Լևոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կարլսենին 15-րոպեանոց սուպեր դիմակ դեմքի համար. ընդամենը մի քանի րոպե` բյուրեղափայլ մաքուր մաշկ ստանալու համար