«Աստված տա` առավոտ չլսենք, որ զոհ ենք տվել». Արցախում զոհված երաժիշտ Վարդանին բանակ ճանապարհելու տեսանյութը


«Աստված տա` առավոտ չլսենք, որ զոհ ենք տվել». Արցախում զոհված երաժիշտ Վարդանին բանակ ճանապարհելու տեսանյութը
Հունիս 18 16:19 2017

Հունիսի 16- ին Արցախում զոհված երաժիշտ Վարդան Սարգսյանին բանակ ճանապարհելու մասին տեսանյութ է դեռևս նախորդ տարվա հունվարին հրապարակել 1in.am-ը: Տեսանյութում Վարդանը նվագում է և ասում.«Աստված տա լրատվականով առավոտ չլսենք որ զոհ ենք տվել»,-ապա հավելում.«Պատրաստ եմ պարտքս տամ ու ինչու չէ զոհվեմ հայրենիքիս համար....»: Մանրամասները` տեսանյութում:

Հիշեցնենք որ հունիսի 16 ին ժամը 18:05-ի սահմաններում հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):