Աբու Դաբիում օդի ջերմաստիճանը հասել է 50.5-ի


Աբու Դաբիում օդի ջերմաստիճանը հասել է 50.5-ի
Հունիս 18 14:47 2017

Արաբական Միացյալ Էմիրություններում օդի ջերմաստիճանն անցել է 50-ը, այս մասին հայտնում է life.ru-ն:

Ամենից շոգ եղանակը գրանցվել է Մեզայրա քաղաքում՝ Աբու Դաբիում, որտեղ օդի ջերմաստիճանը հասել է 50.5-ի:

Վերջին շրջանում անսովոր շոգ եղանակի մասին լուրեր են գալիս աշխարհի ամենատարբեր ծայրերից: Օրինակ Ֆրանսիայում բնակիչները կոտրել են 300 հրշեջ-փրկարարական հիդրանտներ՝ զովանալու նպատակով:

Իսկ ահա Ճապոնիայում այս ամսվա սկզբին հոսպիտալացվել է ավելի քան 1000 մարդ՝ սաստիկ շոգի պատճառով: