Վրաստանի 5 քաղաքացի ձերբակալվել են Թուրքիայի Անթալիա քաղաքում՝ կողոպուտի մեղադրանքով


Վրաստանի 5 քաղաքացի ձերբակալվել են Թուրքիայի Անթալիա քաղաքում՝ կողոպուտի մեղադրանքով
Հունիս 18 19:14 2017

Վրաստանի 5 քաղաքացի ձերբակալվել են Թուրքիայի Անթալիա քաղաքում՝ կողոպուտի մեղադրանքով:

Ձերբակալվածները, որոնցից մեկը կին է, բնակարաններ են թալանել ու մեքենաներ առևանգել։

Հանցավոր խմբից առգրավել են հեռախոսներ, համակարգիչներ և այլ տեխնիկա: Վրաց ոստիկանության խոսքով դեսպանատունը պատրաստ է ձերբակալվածներին տրամադրել փաստաբաններ, սակայն նրանք դեռ նման խնդրանքով չեն դիմել։