Բրիտանիայում թագուհու տարեդարձին նվիրված շքերթի ժամանակ զինվորները շոգից ուշագնաց են եղել


Բրիտանիայում թագուհու տարեդարձին նվիրված շքերթի ժամանակ զինվորները շոգից ուշագնաց են եղել
Հունիս 18 11:07 2017

Հունիսի 17-ին բրիտանացիները տոնել են թագուհու տարեդարձը, ինչի առիթով պաշտոնական արարողություն է անցկացվել՝ գրում է politeka.net-ը:

Լոնդոնում շքերթի ժամանակ, որին ներկա է եղել Եղիսաբեթ Երկրորդ թագուհին, օդի ջերմաստիճանը հասել է 27 աստիճանի. Լոնդոնի համար դա բարձր և արտասովոր ցուցանիշ է, ինչի պատճառով հինգ գվարդիականներ տոնական արարողության ժամանակ ուշագնաց են եղել: