Յուպիտերը երկու նոր լուսին ունի


Յուպիտերը երկու նոր լուսին ունի
Հունիս 18 10:44 2017

Յուպիտերի S/2016 J 1 և S/2017 J 1 արբանյակներն առաջին անգամ հայտնաբերվել են 2016 և 2017 թվականներին` համապատասխանաբար: Այժմ դրանք պաշտոնապես ճանաչվել են:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, տրամագծով նորահայտ արբանյակները չեն գերազանցում երկու կիլոմետրը: Ինչպես և մոլորակի մյուս լուսինների մեծամասնությունը, դրանք ուղեծրում տեղաշարժվում են իրենց սեփական պտույտին հակառակ ուղղությամբ:

Մեկ ամբողջական պտույտ գազային հսկայի շուրջը S/2016 J 1-ը կատարում է 1.65 տարում: Երկնային մարմինը Յուպիտերից գտնվում է 20.6 մլն կմ հեռավորությամբ:

S/2017 J 1-ը Յուպիտերի շուրջը պտտվում է 2.01 տարում: Մոլորակից լուսինը գտնվում է 23.5 մլն կմ հեռավորությամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մասնագետները Յուպիտերը ճանաչել են Արեգակնային համակարգի ամենահին մոլորակը: