Սև ծովը գունափոխվել է. ՆԱՍԱ


Սև ծովը գունափոխվել է. ՆԱՍԱ
Հունիս 18 10:24 2017

ՆԱՍԱ-ի գիտնականները նոր լուսանկարներ են ստացել տիեզերքից, որոնք պատկերվել են Aqua Satellite արբանյակի կողմից:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, մասնագետների խոսքով` լուսանկարներում կարելի է նկատել Սև ծովի արտասովոր գունավորումը:

«Aqua Satellite NASA-ն Սև ծովի հոյակապ պատկեր է ստացել տիեզերքից, որում երևում է, թե ինչպես են փիրուզագույն հատվածները գերիշխում որպես կանոն մուգ կապույտ ջրի հատվածներում», - ասվում է ՆԱՍԱ-ի հաղորդագրության մեջ:

Լուսանկարներում երևում է, որ աշխարհի ամենամուգ գույնի ջրով ծովը գունափոխվել է: Որոշ հատվածներում մուգ կապույտի փոխարեն գիտնականները փիրուզագույն են նկատել: Այդ գույնը գերիշխում է մասնավորապես Ռումինիայի, Բուլղարիայի և Ուկրաինայի ափերին:

Գիտնականների կարծիքով` գունափոխումը պայամանավորված է հզոր ծովային հոսանքով, որը ֆիտոպլանկտոնի մեծ քանակություն է բերել Սև ծով:



loading...