Սիրիայի Դերաա քաղաքում 48 ժամով դադարեցրել են ռազմական գործողությունները


Սիրիայի Դերաա քաղաքում 48 ժամով դադարեցրել են ռազմական գործողությունները
Հունիս 18 10:14 2017

Սիրիայի բանակը հայտարարել է երկրի հարավային Դերաա քաղաքում ահաբեկիչների դեմ ռազմական գործողությունները 48 ժամով դադարեցնելու մասին: Այս մասին հայտնում է Sana գործակալությունը:

Նշվում է, որ սիրիական բանակի նպատակը հաշտեցմանն ուղղված ջանքերին աջակցելն է:

Հաղորդվում է, որ Սիրիայի կառավարությունը շարունակում է ամրապնդել երկրի տարբեր շրջաններում տեղային զինադադարների գործընթացը ահաբեկչությունն արմատախիլ անելու համար գործողությունների հետ միաժամանակ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սիրիայի հարցով բանակցությունների 7-րդ փուլը կմեկնարկի հուլիսի 10-ին Ժնևում ՄԱԿ-ի հովանու ներքո:



loading...