Այս գիշեր Ադրբեջանի զինուժը ինտենսիվ կրակ է բացել. Հայկական կողմը պատասխանել է. ԼՂՀ ՊԲ


Այս գիշեր Ադրբեջանի զինուժը ինտենսիվ կրակ է բացել. Հայկական կողմը պատասխանել է. ԼՂՀ ՊԲ
Հունվար 23 10:30 2017

Հունվարի 22-ին եւ լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 430 կրակոց:

ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ շփման գծի արեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը առավել ինտենսիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից (92 կրակոց), ինչպես նաեւ կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (2 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների եւ շարունակել իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում՝ հունվարի 22-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1995թ. ծնված Կարեն Մարատի Ուլուբաբյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: