Մինեսոտայում բողոքի ակցիայի ընթացքում 18 մարդ է ձերբակալվել


Մինեսոտայում բողոքի ակցիայի ընթացքում 18 մարդ է ձերբակալվել
Հունիս 17 23:48 2017

Շաբաթ օրն ԱՄՆ Մինեսոտա նահանգի Սենթ-Փոլ քաղաքում բողոքի ակցիայի ընթացքում 18 մարդ ձերբակալվել է: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:

Հաղորդվում է, որ ցուցարարներն ակցիա են անցկացրել զբաղված մայրուղում: Նրանք հանդես են եկել դատարանի որոշման դեմ, որն ուրբաթ արդարացրել է ոստիկան Ջերոնիմո Յանեսին:

Յանեսը մեղադրվում էր աֆրոամերիկացի Ֆիլանդո Կաստիլեի սպանության համար: