ԱՄՆ-ում հետաքննել են Թրամփի խորհրդականի կապերը Ռուսաստանի հետ


ԱՄՆ-ում հետաքննել են Թրամփի խորհրդականի կապերը Ռուսաստանի հետ
Հունվար 23 10:40 2017

Ամերիկյան հակահետախուզությունը հետաքննություն է անցկացրել Ռուսաստանի հետ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինի կապերի վերաբերյալ: Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրների:

Թերթի տվյալներով՝ հետաքննության է ենթարկվել ոչ միայն Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ Ֆլինի խոսակցությունը, այլև ռուսական կողմի ներկայացուցիչների հետ նրա՝ ավելի վաղ ունեցած կապերը:

Նշվում է, որ ներկայում չկան վերջնական տվյալներ հետաքննության ժամկետների և արդյունքների վերաբերյալ:



loading...