Հռոմի պապը և Անգելա Մերկելը հանդիպում են ունեցել


Հռոմի պապը և Անգելա Մերկելը  հանդիպում են ունեցել
Հունիս 18 01:05 2017

Հռոմի Ֆրանցիսկոս պապը իր գրադարանում չորրորդ անգամ ընդունել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Այս մասին հայտնում է eurointegration.com-ը: Սրտաբաց զրույցում քննարկվել են Սուրբ Աթոռի և Գերմանիայի բարի հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը: Առաջնորդները քննարկել են Փարիզյան համաձայնագրերի իրագործումը, աֆրիկյան մայրցամաքին Եվրամիության մեծ աջակցության անհրաժեշտությունը, ինչպես նաև կլիմայական փոփոխությունները: Բացի այդ, Հռոմի կաթոլիկ եկեղեցու սրբազան քահանայապետը և կանցլերը քննարկել են Համբուրգում հուլիսի 7-8-ը անցկացվելիք Մեծ քսանյակի գագաթնաժողովը: Պապն ու կանցլերը հաստատել են, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել աղքատության և սովի դեմ պայքարում միջազգային հանրության պատասխանատվության անհրաժեշտությանը, միջազգային ահաբեկչության սպառնալիքներին և կլիմայական փոփոխությունների հարցերին: Զրույցի ընթացքում բարձր են գնահատել այսօր վախճանված Հելմութ Քոլի վաստակը Գերմանիաների միավորման և միասնական Եվրոպայի ձևավորման հարցերում: Մերկելը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պետք չէ նոր պատեր կանգնեցնել, պետք է խորտակել եղած պատերը: Հանդիպման մասին տարածված հաղորդագրությունում հանդիպումը որակվել է «հոգեպարար»: