Իտալիայում քիմիական գործարանում արտահոսք է եղել. Տուժել է 40 մարդ


Իտալիայում քիմիական գործարանում արտահոսք է եղել. Տուժել է 40 մարդ
Հունիս 17 20:54 2017

Իտալիայում քիմիական գործարանում տեղի ունեցած արտահոսքից տուժել է 40 մարդ: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես տեղեկացնում է աղբյուրը` տուժածներն այրվածքներ են ստացել աչքերի և շնչառական ուղիների շրջանում: Արտահոսքը տեղի է ունեցել հունիսի 17-ին, դեպքի վայր են ժամանել շտապ օգնության ծառայության աշխատակիցները, հրշեջները, Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության աշխատակիցները, ինչպես նաև տեխնիկական մասնագետներ: Իտալիայի Լոմբարդիայի շրջանում գտնվող ընկերությունն արտադրում է օրգանական լուծույթներ և նյութեր՝ նախատեսված դեղերի արտադրության համար: Բժշկական հաստատություններ դիմածներից 2-ը ընկերության հիմնական աշխատողներն են, իսկ մնացածը տրանսպորտային ընկերության աշխատակիցներ են, որոնք այդ պահին գտնվում էին գործարանի մոտակայքում: Ոստիկանությունը պարզում է դեպքի պատճառները: