ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հետախուզություն է կատարել Ռուսաստանի սահմանների մոտ


ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հետախուզություն է կատարել Ռուսաստանի սահմանների մոտ
Հունիս 17 20:25 2017

ԱՄՆ ռազմաօդային ուժերի RC-135W ռազմավարական հետախուզական ինքնաթիռը թռիչք է իրականացրել Կալինինգրադի մարզի սահմանների մոտ: Այս մասին հայտնում է INTERFAX-ը:

Նշվում է, որ ինքնաթիռը մեկնել է Մեծ Բրիտանիայում Միլդենհոլ ավիաբազայից: Այն 3-ժամանոց հետախուզական թռիչք է իրականացրել Կալինինգրադի մարզի ծովային սահմանների մոտ:

Հաղորդվում է, որ ժամանակ առ ժամանակ ինքնաթիռը ռուսական սահմանին է մոտեցել մոտ 60-70 կմ հեռավորության վրա: