Ճապոնիայում առյուծը մարդկանց վրա է հարձակվել. տուժել է 2 մարդ


Ճապոնիայում առյուծը մարդկանց վրա է հարձակվել. տուժել է 2 մարդ
Հունվար 23 10:14 2017

Ճապոնական Shonan Animal Production ընկերության ստուդիա-կենտրոնում առյուծը մարդկանց վրա է հարձակվել. արդյունքում 2 մարդ է տուժել:

Ընկերությունը Նարիտա քաղաքում տարբեր կենդանիներ է բազմացնում՝ հեռուստատեսային եւ ֆոտոնկարահանումների համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Կիոդոն:

Գլխի եւ ոտքերի շրջանում լուրջ վնասվածքներ են ստացել մեկ կին ու մեկ տղամարդ: Դեպքը տեղի է ունեցել, երբ նկարահանումներից առաջ երեք աշխատողներ 10-ամյա առյուծի վանդակն են լվացել: Կենդանին շղթայված է եղել եւ հարձակումից հետո չի կարողացել փախչել:

Shonan Animal Production-ի կայքում նշվում է, որ կենտրոնում նաեւ հովազ, շներ, կատուներ, ձիեր, զեբր, ուղտ, կենգուրուներ եւ կապիկներ կան: