Թուրքմենստանի նախագահը ներում է շնորհել ավելի քան 1000 կալանավորի


Թուրքմենստանի նախագահը ներում է շնորհել ավելի քան 1000 կալանավորի
Հունիս 17 19:06 2017

Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը որոշում է ստորագրել, որի համաձայն ավելի քան 1000 կալանավոր ներման է արժանացել: Այդ մասին գրում է Газета-ն: Համաներման հիմնական պատճառը «Գադիր Գաջեսի» սրբազան օրն է եղել: Նախագահը ստորագրել է 1029 որոշում: Թուրքմենստանում զանգվածային համաներումներ հայտարարվում են 1999թ.-ից սկսած, երբ երկրում վերացրին մահապատիժը։ Նախկինում համաներումներ հայտարարվում էին «Գադիր Գաջեսիի» (մահմեդականների համար սրբազան «Ամենակարողության գիշեր», Ռամադան ամսին) առթիվ։ Բերդիմուհամեդովի իշխանության գալուց հետո համաներումներ հայտարարվում են տարվա ընթացքում՝ գերազանցապես ազգային տոնացույցի նշանավոր օրերին։ Ամենազանգվածային համաներումը Թուրքմենստանում անցկացվել է 2002թ., երբ ազատություն էր ստացել ավելի քան 16 հազար մարդ։