Շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերն ահաբեկչություն են. Բակո Սահակյանն այցելել է սահմանագիծ


Շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերն ահաբեկչություն են. Բակո Սահակյանն այցելել է սահմանագիծ
Հունիս 17 14:08 2017

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին այցելել է հանրապետության արեւելյան սահմանագծի հատվածներից մեկը, տեղում ծանոթացել տիրող իրավիճակին եւ ծառայության ընթացքին: Այս մասին հայտնում են նախագահի գրասենյակից:

Զորամասերից մեկում հրամկազմի հետ հրավիրված խորհրդակցության ժամանակ Նախագահն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերին՝ դրանք որակելով որպես ահաբեկչություն եւ միջազգային իրավունքի կոպտագույն խախտում։ Երկրի ղեկավարը ընդգծել է, որ նման հանցագործություններն անպատիժ չեն մնալու։

Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: