Հայ ծանրորդները մեկնեցին Տոկիո


Հայ ծանրորդները մեկնեցին Տոկիո
Հունիս 17 17:30 2017

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնել է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո, որտեղ անցկացվում է աշխարհի երիտասարդական առաջնությունը։

Հայաստանի թիմի կազմում մրցահարթակ դուրս կգան Սոնա Պողոսյանը (75 կգ), Արփինե Դալալյանը (+75 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (կմասնակցի +105 կգ քաշային կարգում), Սամվել Գասպարյանը (105 կգ), Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 85 կգ), հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը (armnoc.am):

Հայ ծանրորդները պայքարը կսկսեն հունիսի 20-ից: Աշխարհի առաջնությունը կավարտվի հունիսի 23-ին։