Թրամփն ունի 315 մլն դոլարի պարտք


Թրամփն ունի 315 մլն դոլարի պարտք
Հունիս 17 17:00 2017

ԱՄՆ-ի կառավարության էթիկայի հարցերով բյուրոյի կայքում հրապարակվել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի 98 էջից բաղկացած ֆինանսական հաշվետվությունը. հաղորդում է Lenta.ru-ն:

Թրամփը 298 մլն դոլարի եկամուտ է ստացել իր գոլֆի ակումբներից, 37,2 մլն դոլար՝ Ֆլորիդայի «Մար ա Լագո» հանգստավայրից, 19,7 մլն դոլար՝ նախորդ տարի Վաշինգտոնում բացված Trump Hotel-ից:

Հաշվետվության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ի նախագահն ունի նաև 315 մլն դոլարի պարտքային պարտավորություններ: