Լիբիայի ափերին ավելի քան 900 միգրանտի են փրկել


Լիբիայի ափերին ավելի քան 900 միգրանտի են փրկել
Հունիս 17 18:45 2017

Լիբիայի ափամերձ պահպանության ծառայությունը Միջերկրական ծովում Աֆրիկայից եւ Ասիայից ավելի քան 900 միգրանտի է փրկել: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:

Փրկարարները հինգ փչովի նավակ եւ մեկ փայտե նավ են ափ դուրս բերել, որոնցում 906 մարդ է եղել: Փրկվածների թվում 25 երեխա եւ 98 կին կա: Փչովի նավակներից մեկը ծակվել է, իսկ փայտե նավը շարժիչ չի ունեցել: