ԱՄՆ-ում ցանկանում են Սիրիայում տարվող ռազմական գործողություններն ընդլայնել


ԱՄՆ-ում ցանկանում են Սիրիայում տարվող ռազմական գործողություններն ընդլայնել
Հունիս 17 18:14 2017

ԱՄՆ նախագահի վարչակազմի 2 բարձրաստիճան պաշտոնյաներ պնդում են, որպեսզի Սիրիայում տարվող ռազմական գործողություններն ընդլայնվեն։ Ինչպես նշում է Foreign Policy-ն՝ նպատակը Իրանին դիմակայելն է։

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Էզրա Քոեն-Ուոթնիքը և խորհրդի Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդական Դերեք Հարվին ցանկանում են, որպեսզի Միացյալ Նահանգները գրոհ ձեռնարկեն նաև Սիրիայի հարավային մասում։ Սակայն, ինչպես նշում է թերթը, ԱՄՆ-ի պաշտպանությաննախարար Ջեյմս Մեթիսը մի քանի անգամ արդեն մերժել է նման կոչերը։ Նրա խոսքով՝ նման քայլը կարող է Իրանի հետ լուրջ ու վտանգավոր առճակատման հանգեցնել։